Միջազգային

ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայից առգրավել այլ տանկերներներ. Reuters

ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայից առգրավել այլ տանկերներներ. Reuters

ԱՄՆ-ը առաջիկա շաբաթներին պատրաստվում է առգրավել Վենեսուելայի նավթ տեղափոխող ևս մի քանի նավ՝ ուժեղացնելով ճնշումը նախագահի Նիկոլաս Մադուրոյի վրա, գրում է Reuters-ը։

Այս շաբաթ տեղի ունեցած տանկերի առգրավումն առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը նման քայլ է իրականացնում 2019 թվականից իր պատժամիջոցների տակ գտնվող Վենեսուելայի նկատմամբ։ Գործողությունը կատարվել է Կարիբյան ավազանում, երբ ԱՄՆ-ը տարածաշրջանում մեծացնում է իր ռազմական ներկայությունը և երբ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու իր նախաձեռնությունը։

Տեղի ունեցածի պատճառով նավերի սեփականատերեր, օպերատորներ և ծովային գործակալություններ, որոնք զբաղվում են վենեսուելական հում նավթի փոխադրմամբ, վերանայում են Վենեսուելայի ջրերից դուրս գալու իրենց ծրագրերը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը, պատասխանելով հարցին՝ արդյոք Թրամփի վարչակազմը նախատեսում է նոր առգրավումներ, հայտնել է. «Մենք չենք մնա ձեռքերը ծալած և չենք դիտելու, թե ինչպես են պատժամիջոցների տակ գտնվող նավերը սև շուկայի նավթով շրջում աշխարհով մեկ՝ ֆինանսավորելով թմրանարկոտերորիզմն ու անօրինական ռեժիմները»։

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ը արդեն կազմել է պատժամիջոցների տակ գտնվող ևս մի քանի տանկերների ցուցակ՝ հնարավոր առգրավումների համար։ Նաև նշվում է, որ այդ գործողությունները նախապատրաստվել են ամիսներ շարունակ։

Վենեսուելայի նավթի արտահանման կրճատումը կամ դադարեցումը կարող է լրջորեն խաթարել Մադուրոյի վարչակազմի ֆինանսական կայունությունը, քանի որ սա կառավարության եկամտի հիմնական աղբյուրներից է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական