Միջազգային

Ֆիցոն չի աջակցի Ուկրաինային

Ֆիցոն չի աջակցի Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի աջակցի Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու սառեցված ռուսական ակտիվների միջոցով, եթե այդ միջոցները օգտագործվեն ռազմական նպատակներով։

Նա «X»-ի իր էջում հրապարակել է երկրի խորհրդարանում իր ելույթի տեսանյութը, որտեղ նա արել է այս հայտարարությունը։

Ֆիցոն նշել է, որ Կիևին «տասնյակ միլիարդավոր» եվրոներ հատկացնելը «հանգեցնում է պատերազմի շարունակությանը»։

Ավելին, Սլովակիայի վարչապետը հավելել է, որ «սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը կարող է ուղղակիորեն վտանգել Միացյալ Նահանգների խաղաղության ջանքերը, որոնք հույսը դնում են այդ ռեսուրսների վրա՝ Ուկրաինան վերականգնելու համար»։

«Սլովակիան չի դառնա այն ծրագրերի մաս, որոնք միայն երկարացնում են տառապանքներն ու սպանությունները։ Եվրոպական խորհրդի առաջիկա նիստում ես չեմ աջակցի որևէ որոշման, որը կտրամադրի ֆինանսավորում Ուկրաինայի ռազմական ծախսերի համար», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական