Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կուպյանսկ քաղաքից տեսանյութ է հրապարակել։ Ուկրաինայի առաջնորդի այցը համընկնում է զլմ-ների և երկրի Զինված ուժերի այն հաղորդագրություններին, թե քաղաքը շուտով կազատագրվի։
«Կուպյանսկի ուղղությունն է, մեր զինվորներն այստեղ արդյունքներ են գրանցում Ուկրաինայի համար: Շատ ռուսներ խոսել են Կուպյանսկի մասին, իսկ մենք տեսնում ենք: Ես այնտեղ եմ, շնորհավորեցի տղաներին:
Այսօր կարևոր է արդյունքի հասնել առաջնագծում, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունքի հասնել դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Զելենսկին։