Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը այս հանգստյան օրերին իր ներկայացուցչին կուղարկի Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների, եթե իրական հնարավորություն լինի խաղաղ համաձայնագրի ստորագրման:
Թրամփի մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարել է, թե Թրամփը հոգնել է բազմաթիվ հանդիպումներից, որոնց ընթացքում չի հաջողվում հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության։
«Նախագահը չափազանց հիասթափված է պատերազմի երկու կողմերից և հոգնել է հանդիպումներից պարզապես հանդիպումների համար»,- ասել է նա:
Մինչ այդ, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ և հետո հայտարարել է, որ տեղի է ունեցել աշխույժ կարծիքների փոխանակում, այդ թվում՝ այս հանգստյան օրերին Եվրոպայում բանակցությունների հեռանկարների շուրջ:
«Նա ուզում է, որ այս պատերազմն ավարտվի: Վարչակազմը ծախսել է ավելի քան 30 ժամ, և դա միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ռուսների, ուկրաինացիների և եվրոպացիների հետ հանդիպումների վրա: Տեսնենք, թե ինչպես կանցնեն այս հանգստյան օրերի հանդիպումները, և հետևեք նորություններին»,- ասել է Լիվիթը: