Ես կարծում էի, որ մենք շատ մոտ ենք Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքմանը։ Ըստ էության, բացառությամբ նախագահ Զելենսկու, նրա մարդիկ հիանում էին այս համաձայնագրի հայեցակարգով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ ամերիկյան պլանն ունի 4-5 կետ և ներառում է տարածքների բաշխում, ինչը բանակցությունները շատ բարդ է դարձնում:
Թրամփը նաև դիվանագիտությունը համեմատել է իր բիզնես փորձի հետ:
«Դա մի փոքր բարդ է, որովհետև դուք տարածք եք բաժանում որոշակի ձևով։ Դա ինչ-որ չափով նման է բարդ անշարժ գույքի գործարքի, բայց՝ հազարապատիկ ավելի»,- հայտարարել է ԱՄՆ-ը նախագահը։