Միջազգային

Կոբախիձեն և Ասադովը քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը

Կոբախիձեն և Ասադովը քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման դրական դինամիկան։

«Շեշտադրվել է աճող առևտրատնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային նախագծերը, որոնք Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են։

Կողմերը քննարկել են Միջին միջանցքի զարգացման կարևորությունը և այս ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը։

«Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության միջոցով նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը», - ասվում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական