Միջազգային

Զելենսկին ԱՄՆ-ին է փոխանցել Կիևի պատասխանը

Զելենսկին ԱՄՆ-ին է փոխանցել Կիևի պատասխանը

Եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի օրվա խորհրդակցություններից հետո Ուկրաինան ԱՄՆ-ին է ներկայացրել իր պատասխանը խաղաղության ծրագրի վերջին տարբերակի վերաբերյալ, հաղորդում են Axios-ը և Bloomberg-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը փաստաթուղթը հանձնել է ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆֆին և Ջարեդ Քուշներին։ 

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ պատասխանը ներառում է մեկնաբանություններ և առաջարկներ, «որպեսզի այդ ամենը լինի իրագործելի»։ Նա նաև հավելել է, որ փաստաթուղթը պարունակում է նոր գաղափարներ վիճելի հարցերի լուծման համար, ինչպիսիք են տարածքային հարցերը և Զապորոժեի ատոմակայանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական