Միջազգային

Վենեսուելան ԱՄՆ-ին գողության մեջ է մեղադրել

Վենեսուելան ԱՄՆ-ին գողության մեջ է մեղադրել

Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է «բացահայտ գողության» մեջ։ Սա այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Վենեսուելայի ափերի մոտ պատժամիջոցների տակ գտնվող նավթատար տանկեր է առգրավել։

Վենեսուելայի կառավարությունն ընդգծել է, որ «լիակատար վճռկամությամբ կպաշտպանի իր ինքնիշխանությունը, բնական պաշարները և ազգային արժանապատվությունը» և միջազգային ատյաններում կդատապարտի տանկերի առգրավումը:

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր նավի առգրավումը: Այս քայլը հանգեցրել է նավթի գների կտրուկ բարձրացման և Վաշինգտոնի ու Կարակասի միջև լարվածության նոր սրացման:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական