Գիշերը Ուկրաինան մոտ 300 անօդաչու թռչող սարք է արձակել Ռուսաստանի ուղղությամբ՝ հարձակվելով ավելի քան 10 շրջանների վրա։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի այս գիշերային հարձակումը վերջին ամիսներին ամենամեծերից մեկն է եղել։
ՌԴ ՊՆ առավոտյան հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խափանվել և խոցվել է 287 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Գիշերը Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է քառասուն անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մայրաքաղաք թռչող 32 անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի ավիահանգույցի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին, գիշերը դադարեցրել են գործունեությունը, բայց տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին դրանք վերսկսել են բնականոն գործունեությունը։
Ուկրաինական զինվորականները չեն մեկնաբանել գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։