Bloomberg-ը հաղորդում է, որ Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է «Լուկօիլ» ընկերության «Ֆիլանովսկի» նավթային հանքավայրի վրա: Աղբյուրի տվյալներով՝ ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերը առնվազն չորս անգամ հարվածել են հարթակին՝ դադարեցնելով արտադրությունը ավելի քան 20 հորատանցքերում:
Հանքավայրի նախագծային հզորությունը տարեկան մոտ 6 միլիոն տոննա նավթ է կամ օրական մոտ 120,000 բարել: 2023 թվականին «Լուկօիլ»-ը Ռուսաստանում արտադրել է 76.5 միլիոն տոննա հում նավթ և կոնդենսատ, ինչը նշանակում է, որ «Ֆիլանովսկի»-ն կազմում է «Լուկօիլ»-ի ռուսական արտադրության շուրջ 8%-ը։