Միջազգային

Պատմության մեջ ամենալեգենդար խորհուրդներից մեկը կլինի. Թրամփ

Պատմության մեջ ամենալեգենդար խորհուրդներից մեկը կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Գազայի խաղաղության խորհրդի (Gaza Peace Council) անդամ համաշխարհային առաջնորդների ցանկը կհրոպարակվի 2026 թվականի սկզբին:

«Թագավորներ, նախագահներ, վարչապետներ՝ բոլորն ուզում են մտնել Խաղաղության խորհուրդ: Հաջորդ տարի կհայտարարենք կազմը: Սա պատմության մեջ ամենալեգենդար խորհուրդներից մեկը կլինի: Բոլորը ուզում են «այդ տախտակի վրա սահել»», – կատակով ասել է Թրամփը:

Խորհուրդը ստեղծվում է Գազայում իրավիճակի կարգավարման Թրամփի ծրագրի շրջանակում, որը նախատեսում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև փխրուն հրադադարի պահպանել:

Նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը (ԱՄՆ-ի նախագծով) լիազորել է Խաղաղության խորհուրդը և համագործակցող երկրներին՝ Գազայում ստեղծել ժամանակավոր Միջազգային կայունացման ուժեր (International Stabilization Force):

Բանաձևում խորհուրդը նկարագրվում է որպես անցումային վարչակազմ, որը կորոշի Գազայի վերականգնման շրջանակները, կկոորդինացնի ֆինանսավորումը՝ համաձայն Թրամփի 20-կետանոց խաղաղության ծրագրի:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական