Միջազգային

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Աշխաբադի ֆորումի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Դեկտեմբերի 11-12-ին Աշխաբադում կանցկացվի «Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական ​​չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորում»

Նշենք, որ Աշխաբադի ֆորումին Հայաստանից կմասնակցի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Այցի ընթացքում նախատեսված են հանրապետության նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական