Միջազգային

Հատուկ գործողություն Վենեսուելայի ափերի մոտ. ԱՄՆ-ը նավթային տանկեր է առգրավվել

Հատուկ գործողություն Վենեսուելայի ափերի մոտ. ԱՄՆ-ը նավթային տանկեր է առգրավվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի ափերի մոտ առգրավել են «շատ մեծ» նավթատար տանկեր։

«Լրատվական առումով հետաքրքիր օր էր: Ինչպես հավանաբար տեղյակ եք, մենք հենց նոր առգրավեցինք մի տանկեր Վենեսուելայի ափերի մոտ՝ մեծ տանկեր, շատ մեծ, ամենամեծերից մեկը, որ երբևէ առգրավվել է: Այլ բաներ էլ են տեղի ունենում, հետո կտեսնեք և կխոսեք դրա մասին», – լրագրողներին ասել է Թրամփը:

Մի փոքր ուշ նա հավելել է. «Առգրավումը կատարվել է շատ լուրջ հիմքերով»՝ առանց մանրամասներ ներկայացնելու, և խոստացել է շուտով հրապարակել լուսանկարներ:

Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին սոցիալական ցանցերում լրացուցիչ տեղեկություններ է հրապարակել.

Նա հայտնել է, որ տանկերը տարիներ շարունակ գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող ապօրինի նավթափոխադրման ցանցին մասնակցելու» պատճառով:

Ըստ Բոնդիի՝ առգրավել են Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկերը:

«Տանկերի առգրավումը Վենեսուելայի ափերի մոտ անցել է անվտանգ և հաջող», – ընդգծել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ «պատժամիջոցային նավթի փոխադրման» գործով հետաքննությունը շարունակվում է:

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական