ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդի և Կամբոջայի միջև հերթական սրման ֆոնին խոստացել է հեռախոսազանգ ունենալ և վերջ տալ պատերազմին:
«Ես ստիպված կլինեմ հեռախոսազանգ կատարել: Էլ ո՞վ կարող է ասել, որ կզանգահարի և կդադարեցնի պատերազմը երկու շատ հզոր երկրների՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև»,- հայտարարել է նա։
Սահմանային հակամարտության սրման ֆոնին Թաիլանդի և Կամբոջայի սահմանային հատվածից իրենց տները ստիպված լքել են ավելի քան կես միլիոն մարդ․ հաղորդում է AFP գործակալությունը:
Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ապաստարաններ են տեղափոխվել երկրի յոթ նահանգների ավելի քան 400 հազար բնակիչ: Կամբոջայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 9-ի երեկոյան երկրում տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ: