Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի գորխող իշխանությունը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին նախկին նախագահը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Փաստն այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց պարբերաբար նավթամթերք մատակարարել Հայաստան, ինչը ներկայումս հնարավոր է միայն վրացական երկաթուղիների միջոցով: Խաբեբան այնպիսի սակագին սահմանեց, որ ավելի լավ կլիներ ուղղակիորեն մերժել:
Անհնար է, որ Իվանիշվիլին չիմանա, որ ոչ ոք չի կարող վճարել նման սակագին, ուստի այստեղ նպատակը Հայաստան-Ադրբեջան մերձեցման քաղաքականությունը խոչընդոտելն է: Ես չգիտեմ՝ նրանք ցանկանում են գրավել Թրամփի ուշադրությունը, թե՞ պարզապես կատարում են Մոսկվայի օրակարգը»,- գրել է նախկին նախագահը։
Ըստ նրա՝ բոլորի աչքի առաջ աշխարհաքաղաքական դրամա է խաղարկվում։