Միջազգային

Ֆլորիդայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա

Ֆլորիդայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնավոր ինքնաթիռը նախօրեին արտակարգ վայրէջք է կատարել I-95 մայրուղու վրա։ Այն բախվել է Toyota Camry մակնիշի մեքենային։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 5:45-ին Կոկոա քաղաքում։ Տեսանյութը ցույց է տալիս ինքնաթիռի վթարային վայրէջքը։ Այն հարվածել է մեքենայի հետնամասին

Հաղորդվում է, որ մեքենայի 57-ամյա վարորդը թեթև վնասվածքներ է ստաել։ Ինքնաթիթռի 27-ամյա օդաչուն ու ուղևորը նույնպես չեն  տուժել։ Նրանք դեպքի վայրում են մնացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական