Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ բրիտանացի զինվորականը վնասվածքներ է ստացել ողբերգական վթարի ժամանակ, երբ դիտել է, թե ինչպես են ուկրաինացի զինվորները փորձարկում նոր պաշտպանական համակարգը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ առաջնագծից հեռու։ Զինվորի ստորաբաժանման մասին մանրամասներ չեն հրապարակվել։
BBC-ի փոխանցմամբ՝ բրիտանական կառավարությունը նախկինում ընդունել է, որ Ուկրաինայում տեղակայված են փոքր թվով զինվորներ՝ ուկրաինական զինված ուժերին աջակցելու և դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։