Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստվում է խստացնել զբոսաշրջիկների մուտքը

ԱՄՆ-ն պատրաստվում է խստացնել զբոսաշրջիկների մուտքը

2026-ի աշխարհի առաջնության և 2028-ի օլիմպիական խաղերի նախաշեմին Թրամփի վարչակազմը առաջարկում է վիզա չպահանջող երկրների (այդ թվում՝ Բրիտանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Ավստրալիա) քաղաքացիներից ESTA ձևաթղթում ներկայացնելիս պահանջել վերջին 5 տարվա սոցիալական ցանցերի ողջ պատմությունը, ինչպես նաև 5-10 տարվա հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները:

Առաջարկը ներկայացրել են մաքսային և սահմանապահ ծառայությունը (CBP) և անվտանգության նախարարությունը՝ հղում անելով Թրամփի հունվարյան հրամանագրին «օտարերկրյա ահաբեկիչներից ԱՄՆ-ի պաշտպանության մասին»:

Թվային իրավունքների պաշտպանները զգուշացնում են, որ նոր կանոնը կարող է խախտել մարդկանց գաղտնիության իրավունքը և վնասել ԱՄՆ տուրիզմին, հատկապես, երբ երկիրը սպասում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Հանրային քննարկումը տևելու է 60 օր:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական