Միջազգային

Ալիևը պատասխանել է Թրամփին

Ալիևը պատասխանել է Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում գնահատանքի խոսքեր էր ասել՝ իրեն Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար։ 

«Հակամարտությունների կարգավորմանը Ձեր անսասան նվիրվածությունը, երկխոսության խթանմանը Ձեր անձնական ներգրավվածությունը և աշխարհի տարբեր մասերում լարվածության նվազեցմանը Ձեր ներդրումը, իմ խորին համոզմամբ, լիովին արժանի են բարձրագույն միջազգային ճանաչման, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի։

Ձեր առաջնորդությունը, որը հիմնված է վճռականության և պատասխանատվության վրա, մարմնավորում է համաշխարհային խաղաղության խթանման գործին իսկական ծառայություն։

Ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը՝ շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով, կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը»,- ասվում է Ալիևի նամակում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական