Թրամփն արևմտյան բոլոր առաջնորդներից միակն է, ով սկսել է ըմբռնել այն պատճառները, որոնք Ուկրաինայում պատերազմն անխուսափելի են դարձրել։ Այս մասին Դաշնային խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի կողմից Մոսկվա բերված առաջարկները վերաբերում են Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների ապահովման անհրաժեշտությանը։
«Առաջարկները, որոնք մանրամասն քննարկվել են Ռուսաստանի նախագահի հետ, մասնավորապես վերաբերում են Ուկրաինայի մնացած մասում ազգային փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների ապահովման անհրաժեշտությանը՝ համաձայն միջազգային պարտավորությունների», - ասել է Լավրովը։