Reuters-ի տեղեկություններով՝ Հնդկաստանի զենք արտադրող առաջատար ընկերությունների մի խումբ ղեկավարներ, այդ թվում՝ Adani Defence-ի և Bharat Forge-ի ներկայացուցիչներ, Մոսկվայում հանդիպումներ են ունեցել։ Նրանք քննարկել են ռուսական կողմի հետ հնարավոր համատեղ ձեռնարկություններ հիմնելու հարցը։
Այս հանդիպումները տեղի են ունեցել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Հնդկաստանի պաշտպանական բիզնեսի ղեկավարների առաջին այցի շրջանակում: Այցի մասին նախկինում չէր հաղորդվել:
Հնդկաստանի կառավարությունը ձգտում է վերաձևակերպել ՌԴ-ի հետ տասնամյակներով ձևավորված կապերը՝ կենտրոնանալով զենքի համատեղ մշակման վրա:
ՌԴ-ի հետ ցանկացած համագործակցություն կարող է խոչընդոտել վարչապետ Նարենդրա Մոդիի ծրագրերին՝ Հնդկաստանը (աշխարհի խոշորագույն զենք ներկրողներից մեկը) վերածել գլոբալ արտադրական կենտրոնի և համատեղ մշակել արևմտյան զենքեր:
Հանդիպումները տեղի ունեցել հոկտեմբերի 29-30-ին Մոսկվա հնդկական պատվիրակության այցի շրջանակներում։ Պատվիրակությունը գլխավորել է Հնդկաստանի պաշտպանական արտադրության քարտուղար Սանջիվ Կումարը:
Adani Group-ի և Bharat Forge-ի մամուլի ծառայությունները հերքել են, որ իրենց ընկերությունների ղեկավարները մասնակցել են հանդիպումներին: Հնդկաստանի ՊՆ-ն և մյուս նշված ընկերությունները չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքներին: