ԵՄ-ի գլխավոր դիվանագետը Կայա Կալլասը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է, որ ամերիկյան քննադատությունը «գուցե պետք է ուղղված լինի Ռուսաստանին», հաղորդում է The Guardian-ը։
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է ավելի վճռական լինի՝ ընդունելով, որ քննադատությունը չի համապատասխանում իրականությանը։
«Կարծում եմ՝ սա արվում է մեզ սադրելու նպատակով, ուստի մենք կարձագանքենք», - ասել է Կալլասը։
«Մենք գիտենք, որ ծիծաղելի է, ճիշտ չէ այն, ինչ նրանք ասում են Եվրամիության մասին։ Այստեղ ազատությունների քննադատությունը պետք է ուղղված լինի այլուր։ Գուցե Ռուսաստանին, որտեղ այլախոհությունն արգելված է, որտեղ ազատ լրատվամիջոցներն արգելված են, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված է, որտեղ X-ը կամ Twitter-ը, ինչպես մենք գիտենք, արդյունավետորեն արգելված է», - նշել է Կալլասը։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը X-ին (նախկինում՝ Twitter) տուգանել էր 120 միլիոն եվրոյով՝ եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Եվրոպան շարժվում է շատ վատ ուղղությամբ։