Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում զինված անձինք ներխուժել են հյուրանոց և սպանել առնվազն 12 մարդու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի, և վիրավորել տասնյակից ավելի մարդկանց։ 10 մարդ զոհվել է դեպքի վայրում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։ Զոհերի թվում եղել են նաև 12-ամյա տղա և 16-ամյա աղջիկ․ գրում է The Guardian-ը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել է երեք անձի դեմ հետաքննություն՝ հասկանալու, արդյոք սպանությունները կապված են հյուրանոցի ներսում գտնվող բարի հետ, որը կարող էր անօրինական կերպով ալկոհոլ վաճառել։
63 միլիոնանոց երկիրը զանգվածային սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։
Ոստիկանության համաձայն՝ ապրիլից մինչև սեպտեմբեր Հարավային Աֆրիկայում ամեն օր սպանվել է ավելի քան 60 մարդ: