ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդին և Կամբոջային կոչ է արել «ամբողջապես հարգել» հուլիսին կնքված հրադադարը։
«Նախագահ Թրամփը հանձնառու է բռնության շարունակական դադարեցմանը և ակնկալում է, որ Կամբոջայի և Թաիլանդի կառավարությունները լիովին կկատարեն այս հակամարտությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները», - գրում է Reuters-ը՝ հաղում անելով ԱՄՆ պաշտոնյային։
Հուլիսին Հարավարևելյան Ասիայի երկրների միջև դարավոր սահմանային վեճը կտրուկ սրվել էր կամբոջական կողմից Թաիլանդի վրա հրթիռային հարվածով, որին հաջորդել էին Թաիլանդի օդային հարվածները։
Մի քանի օր անց երկու երկրներն էլ համաձայնեցին «անհապաղ և անվերապահ հրադադարի» մասին, այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել էր դադարեցնել ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ բոլոր բանակցությունները, եթե երկու երկրները չհամաձայնվեն դադարեցնել մարտերը։
Հոկտեմբերին երկու կողմերն էլ ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, որտեղ Թրամփը հայտարարել էր հակամարտության դադարեցման պատմական նվաճման մասին։