Միջազգային

Ուկրաինայի համար վիճահարույց դրույթները հանվել են․ Զելենսկի

Ուկրաինայի համար վիճահարույց դրույթները հանվել են․ Զելենսկի

ԱՄՆ խաղաղության ծրագիրը պարունակում էր 28 կետ, սակայն այսօր Ռուստեմ Ումերովը ներկայացրեց 20-ը. Ուկրաինայի համար վիճահարույց դրույթները հանվել են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

Նա նշել է, որ խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի տրամադրվածությունը փոխզիջումների որոնումն է, սակայն «դժվար հարցերը» մնում են։ 

«Տարածքային հարցի շուրջ փոխզիջում դեռևս չի ձեռք բերվել»,- նշել է նա և Ուկրաինան իրավունք չունի հրաժարվել իր տարածքներից ո՛չ երկրի Սահմանադրության, ո՛չ միջազգային, ո՛չ էլ բարոյական իրավունքի համաձայն։ 

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի պատերազմն ավարտելու «իր սեփական տեսլականը», սակայն այն տարբերվում է ուկրաինական մոտեցումից։ 

«Ուկրաինան չի բավարարվում Միացյալ Նահանգներին խաղաղության գործընթացից բացառելու գաղափարով։ Կիևը գնահատում է Վաշինգտոնի աջակցությունը և Ռուսաստանի վրա շարունակական ճնշումը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ չէ հոռետեսորեն տրամադրված լինել «թշնամու կողմից դեռևս չգրավված տարածքների» հարցում. դա չի նշանակում, որ նրանք կգրավեն։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ռազմաճակատում ներկայումս «հեշտ չէ»։

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական