Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ։
Հզոր երկրաշարժից հետո սպասվում է մոտ 3 մետր բարձրությամբ ցունամի։ Սեյսմոլոգները հայտնում են, որ ափամերձ շրջանների բնակիչներին կոչ են անում անհապաղ տարհանվել։ Վնասների և տուժածների մասին այս պահին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։