Միջազգային

Այսօր Զելենսկուն կտրամադրենք ամբողջական տեղեկատվություն. Ումերով

Այսօր Զելենսկուն կտրամադրենք ամբողջական տեղեկատվություն. Ումերով

Մի քանի օր շարունակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներն աշխատել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովի հետ: Այս մասին Ումերովը հայտնել է X-ի իր էջում։ 

«Շնորհակալ եմ կառուցողական աշխատանքի համար։ Ուկրաինական թիմի հիմնական խնդիրն էր ամերիկյան կողմից ստանալ ամբողջական տեղեկատվություն Մոսկվայում նրանց զրույցի և ընթացիկ առաջարկների բոլոր նախագծերի վերաբերյալ, որպեսզի դրանք մանրամասն քննարկվեն Ուկրաինայի նախագահի հետ: Բոլոր գործընկերների հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք այս պատերազմն արժանապատվորեն ավարտելու համար», - գրել է Ումերովը։ 

Նա հավելել է, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, պատվիրակությունն Ուկրաինայի նախագահին ամբողջական տեղեկատվություն կփոխանցի ամերիկյան կողմի հետ երկխոսության բոլոր ասպեկտների մասին: Կփոխանցվեն նաև բոլոր փաստաթղթերը:

«Մենք աշխատում ենք հնարավորինս ինտենսիվ», - հավելել Է Ումերովը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական