Միջազգային

Ադրբեջանն ու Իրանը աջակցում են տարածաշրջանում խաղաղությանը

Ադրբեջանն ու Իրանը աջակցում են տարածաշրջանում խաղաղությանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել  է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված զարգացումների մասին։

Նա հավելել է, որ երկկողմ համագործակցությունից բացի, նախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք երկրների հետ եռակողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնումը, որոնք ընդգրկում են ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական նախագծեր։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ինքը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները.

«Մեկ անգամ ևս ընդգծվեց, որ Ադրբեջանն ու Իրանը աջակցում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- ասել է նա։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ քաղաքական երկխոսությունը ակտիվորեն շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական