Միջազգային

Ռուսները կորցրել են արական սեռի բնակչության մինչև 1%-ը

Ռուսները կորցրել են արական սեռի բնակչության մինչև 1%-ը

Վերջին երեք տարին ռուսական զորքերը կարողացել են գրավել Ուկրաինայի տարածքի միայն 1,45% - ը, մինչդեռ Ռուսաստանի կենդանի ուժի կորուստները համեմատելի չեն «հաջողությունների» հետ: Ըստ նախնական տվյալների՝ ՌԴ-ն կարող է պատերազմում կորցրած լինել մինչպատերազմյան չափահաս արական բնակչության մինչև 1% - ը, հայտնում է The Economist-ը:

Լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կորուստները ռազմի դաշտում կազմում են 1-1,35 միլիոն մարդ: Պարբերականը նման եզրահանգուման է եկել բաց տվյալների, աղբյուրներից ստացված տեղեկատվության և հաշվետվությունների հիման վրա։ Նշվում է, որ ռուսական կորուստները գերազանցում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում սպանված և վիրավորված ԱՄՆ զինվորների թվին:

Ռուսները նաև կարողացել են 2025թ․ գրավել Ուկրաինայի 4562 կմ² տարածք, 2024 թվականին՝ 3734 կմ²։ 2025 թվականի նոյեմբերին ՌԴ - ն ունեցել է մեկ տարվա ընթացքում առաջընթացի ամենամեծ ամսական տեմպը՝ կարողացել են գրավել 690 կմ²։

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին Ուկրաինայի բազմաթիվ խնդիրների պատճառով ՌԴ-ի առաջխաղացումը փոքր-ինչ արագացել է, ռուսների ընդհանուր առաջընթացը մնում է շատ դանդաղ։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք տարիների ընթացքում՝ 2022 թվականի աշնանից ի վեր, ՌԴ-ն կարողացել է գրավել Ուկրաինայի տարածքի միայն լրացուցիչ 1,45% - ը։ 

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր շտաբի վերջին տվյալների համաձայն, ռուս զավթիչների ընդհանուր մարտական կորուստները կազմել են 1․2 մլն մարդ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական