Միջազգային

Զելենսկին Լոնդոնում է. սպասվում են հանդիպումներ եվրոպացի լիդերների հետ

Զելենսկին Լոնդոնում է. սպասվում են հանդիպումներ եվրոպացի լիդերների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Լոնդոն՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման։

Ուկրաինայի նախագահը կհանդիպի Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերզի հետ՝ խաղաղության գործընթացը քննարկելու նպատակով։

«Երեկ խոսեցինք Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ շնորհակալ եմ 24/7 աշխատելու պատրաստակամության համար։ Ամերիկացի ներկայացուցիչները ծանոթ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներին։ Զրույցը կառուցողական էր, թեև դժվար։ Շարունակում ենք աշխատել։ Որոշ հարցեր կարելի է քննարկել միայն դեմ առ դեմ»,- ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական