Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերն ունեն դարավոր պատմություն, հարաբերություններին հատուկ կարևորություն է տալիս այն, որ ժողովուրդները դարերով միասին են ապրում:
Գոհունակություն հայտնելով հարաբերությունների վերջին ակտիվացման կապակցությամբ՝ նա ընդգծել է, որ Իրանի Մասուդ Փեզեշքիանի այցը երկիր, ինչպես նաև բարձրաստիճան այլ անձանց փոխայցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արաղչին, փոխանցել է նախագահ Փեզեշքիանի ողջույները. Նա նշել է, որ Իրանի մեծ հարգանքով է վերաբերվում նախագահ Ալիևին և Ադրբեջանին։
Արաղչին ընդգծել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները խոր արմատներ ունեն և անդրադարձել է հարաբերությունների հետագա խորացման կարևորությանը: