Մենք կարծում ենք, որ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ: Այս մասին Բաքվում Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«3+3 ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակներում անցկացվել է երեք հանդիպում: 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանի հովանու ներքո: Սակայն, ցավոք, նման համաձայնության չհասանք: Հայկական կողմը չի համաձայնել դրան: Ներկայիս իրավիճակը տարբեր է: Այս հանդիպումները այլ ուղիներով կազմակերպելու հարցն արդեն քննարկվում է», - ասել է նա:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը: