Միջազգային

Եվրոպայից կոշտ են արձագանքել ԱՄՆ նոր ռազմավարությանը

Եվրոպայից կոշտ են արձագանքել ԱՄՆ նոր ռազմավարությանը

Եվրոխորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան մերժել է Եվրոպայի քաղաքականությանը միջամտելու՝ Միացյալ Նահանգների ցանկացած փորձ։ Վաշինգտոնը հրապարակել էր անվտանգության նոր ռազմավարություն, որը խիստ քննադատում է մայրցամաքի քաղաքականությունը:

«Եվրոպական քաղաքականությանը միջամտելու սպառնալիքներն անընդունելի են», - հայտարարել է Կոշտան Բրյուսելում կայացած խորհրդաժողովում:

Ըստ նրա՝ Նահանգները չի կարող փոխարինել եվրոպացի քաղաքացիներին՝ ընտրելով, թե որ կուսակցություններն են լավ, որոնք՝ վատ։

Կոշտան ընդգծել է, որ այն փաստը, որ Ռուսաստանը ողջունել Է Վաշինգտոնի նոր տեսակետները, անհանգստացնող նշան է:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական