ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց, քանի որ վերջինս դեռևս չի ծանոթացել ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանին։
«Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք ուկրաինացի առաջնորդների, ներառյալ նախագահ Զելենսկու հետ։ Պետք է ասեմ՝ մի քիչ հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի կարդացել խաղաղության առաջարկը։ Այդ մասին իմացա մի քանի ժամ առաջ։ Նրա թիմին դուր է գալիս պլանը, իսկ իրեն, ակնհայտորեն, ոչ։ Ռուսաստանը, կարծում եմ՝ կնախընտրեր ստանալ ամբողջ երկիրը, եթե մտածենք, բայց ես հավատում եմ, որ Ռուսաստանին բավարարում է խաղաղության պլանը։ Բայց չեմ վստահ, որ այն բավարարում է Զելենսկուն։ Նրա թիմին դուր է գալիս, բայց ինքը դեռ չի կարդացել»,- ասել է Թրամփը։