Միջազգային

Կա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլական, միասնական կարծիք չունենք. Զելենսկի

Կա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլական, միասնական կարծիք չունենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի խաղաղության նախագծի տարրերը պահանջում են հետագա քննարկում մի շարք «զգայուն հարցերի» շուրջ։ Ըստ նրա՝ հատկապես կարևոր են անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար և տարածքային հարցերը:

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ բանակցություններում դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վերաբերյալ։

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պնդում է առանձին համաձայնագիր արևմտյան դաշնակիցներից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, անվտանգության երաշխիքների վերաբերյալ:

«Խաղաղության ծրագրի շուրջ բանակցողները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։  

Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը կրկին պատերազմ սկսի, ի՞նչ կանեն մեր գործընկերները»,- ասել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական