Միջազգային

Թաիլանդի և Կամբոջայի միջև կոնֆլիկտը նորից սկսվել է

Թաիլանդի և Կամբոջայի միջև կոնֆլիկտը նորից սկսվել է

Թաիլանդը հայտարարել է, որ երկու երկրների վիճելի սահմանին ավիահարվածներ է հասցրել կամբոջական ռազմական թիրախներին: Նա դա անվանել է պատասխան կամբոջական զորքերի հարձակմանը։ 

Ըստ թայլանդական տվյալների՝ կիրակի օրը երկու թաիլանդցի զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել են:

Կամբոջան հերքել է, որ իր զորքերը հարձակվել են թաիլանդցիների վրա։ Նա պնդել է, որ թաիլանդցիներն առաջինն են հարձակվել, իսկ կամբոջացիները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։ 

Հիշեցնեն, որ Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային վեճը երկար պատմություն ունի, և հերթական սրացումը տեղի ունեցավ հուլիսին, երբ սահմանին մարտերը շարունակվեցին հինգ օր և խլեցին տասնյակ կյանքեր:

Այնուհետև կողմերը ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր՝ Մալայզիայի միջնորդությամբ։ Այդ ջանքերին միացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. նա զանգահարել է երկու երկրների առաջնորդներին և սպառնացել ընդհատել սակագնային բանակցությունները նրանց հետ, եթե մարտերը չդադարեն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական