Միջազգային

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ես առաջադրվում եմ Նոբելյան խաղաղության մրցանակի: Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական