Միջազգային

Ռոբոտ-սարդը ծառեր է տնկում այրված հողերի վրա

Ռոբոտ-սարդը ծառեր է տնկում այրված հողերի վրա

Trovador ռոբոտ-սարդը ծառեր է տնկում այրված հողերի վրա, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Պորտուգալիայից ուսանողներն ստեղծել են վեցոտանի ռոբոտ՝ անտառային հրդեհներից հետո զառիթափ լանջերին ավտոնոմ ծառատունկի համար։ Ներկայումս Trovador գոյություն ունի որպես ֆունկցիոնալ նախատիպ, որը կարող է մեկ ցիկլով վեց ծառ տնկել:

Այնուամենայնիվ, ստեղծողները նախատեսում են մշակել ավելի մեծ և ավելի արդյունավետ տարբերակ՝ ռոբոտացված շան տեսքով, որը կկարողանա իրական ժամանակում վերլուծել հողը, անցքեր փորել և ժամում մինչև 200 տնկի տնկել:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական