Netflix-ը հաղթել է Warner Bros. Discovery-ի համար մրցակցային պայքարում՝ գերազանցելով մրցակիցներ Comcast-ին և Paramount Skydance-ին։ Այն ձեռք է բերում ընկերության և՛ կինոյի, և՛ հոսքային հեռարձակման բիզնեսները 72 միլիարդ դոլարով, հայտնում է BBC-ն։
Warner Bros.-ը տիրապետում է այնպիսի ֆրանշիզների, ինչպիսիք են «Հարրի Փոթերը» և «Գահերի խաղը», ինչպես նաև HBO Max հոսքային ծառայությունը։
Կարծես թե, ձեռքբերումն արմատապես կվերաձևավորի ամերիկյան կինոյի և մեդիայի արդյունաբերությունը, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ վերջնական գործարքը դեռ պետք է հաստատվի հակամենաշնորհային մարմինների կողմից։
Netflix-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «սիրված ֆրանշիզները, սերիալները և ֆիլմերը, ինչպիսիք են «Մեծ պայթյունի տեսությունը», «Սոպրանոները», «Գահերի խաղը», «Օզի կախարդը» և DC Universe-ը, կմիանան Netflix-ի լայն պորտֆոլիոյին»։
Կանխատեսվում է, որ գործարքը կկնքվի WBD Discovery Global բաժնի՝ նոր հանրային ընկերության մեջ առանձնանալուց հետո, որը, ըստ հաղորդագրության, կփակվի 2026 թվականի երրորդ եռամսյակում։
Netflix-ի համահիմնադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել է, որ հոսքային ծառայությունը «լիովին վստահ է» անհրաժեշտ կարգավորող մարմինների հաստատումն ստանալու հարցում և «ամբողջությամբ առաջ է շարժվում»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք HBO-ն պետք է մնա առանձին հոսքային ծառայություն, Netflix-ի համահիմնադիր Գրեգ Փիթերսն ասել է, որ HBO ապրանքանիշը կարևոր է սպառողների համար։ Այնուամենայնիվ, նա ավելացրել է. «Մենք կարծում ենք, որ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես ենք այս առաջարկը հարմարեցնելու նրանց»։