ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարումները Հնդկաստան ընթանում են սահուն կերպով։ Նա ընդգծել է, որ ռուսական նավթային ընկերություններն իրենց հնդիկ գործընկերներին համարում են հուսալի։
Ավելին, պետության ղեկավարը հարցրել է, թե ինչո՞ւ Հնդկաստանը չպետք է իրավունք ունենա ռուսական վառելիք գնել, եթե ԱՄՆ-ն նույնպես նման իրավունք ունի։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Հնդկաստանի կողմից Ռուսաստանից վառելիք գնելու հարցը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հավելել, որ ամերիկյան բազմաթիվ ընկերություններ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Պուտինը նշել է, որ Թրամփը ցանկանում է արագ ավարտել այն, այդ թվում՝ մարդասիրական պատճառներով։ Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, որն «Արևմուտքը սանձազերծել է Ուկրաինայի ձեռքով»։
«Կիևի համար ամենակարևորը գիտակցելն է, որ հակամարտության կարգավորման լավագույն ճանապարհը բանակցություններն են»,- նշել է ՌԴ նախագահը։