Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Գերմանիայի կանցլերը նախ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։ Նա ընդգծել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանային կայունությանը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և ամրապնդելու համար։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Մերցը հրավիրել է Ադրբեջանի նախագահին այցելել Գերմանիա։ Ալիևը գոհունակությամբ ընդունել է հրավերը, և փոխադարձ այցով հրավիրել Գերմանիայի կանցլերին։ Մերցը նույնպես գոհունակությամբ ընդունել է հրավերը։