Մարիա Զախարովայի խոսքով՝ ԵՄ առաջնորդների հայտարարությունները հստակ ցույց են տալիս Բրյուսելի մտադրությունը՝ վնասելու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Զախարովան, մեկնաբանելով եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, կտրուկ քննադատել է ԵՄ դիրքորոշումը՝ Կայա Կալասին և ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսին համեմատելով «բրյուսելյան վամպիրների» հետ։
«Նման հռետորաբանությունը հաստատում է, որ ԵՄ-ի հիմնական նպատակը հայ-ռուսական կապերը խաթարելն է, ոչ թե՝ տարածաշրջանում խաղաղության կամ զարգացման խթանումը»,- ընդգծել է նա։
Ըստ նրա՝ ԵՄ-ը ձգտում է ցանկացած միջոցով վնասել փոխադարձ հարգանքի վրա հիմնված ավանդական, փոխշահավետ գործընկերությանը Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում․
«Մենք ունենք ենթակառուցվածքներ, փոխշահավետ երկխոսություն և իրական համագործակցություն», - ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից առաջ բախվում է «լուրջ տեղեկատվական մարտահրավերների»։ Նա պնդել էր, որ Ռուսաստանը և նրա հետ կապված կառույցները երկրում անցկացնում են «ապատեղեկատվական արշավներ», նման Մոլդովայում իրականացված արշավներին։