ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների հետագա ընթացքը դեռևս պարզ չէ՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության միջև տեղի ունեցած «բավականին լավ» քննարկումներին։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները հեռախոսով զեկուցել են իրեն և փոխանցել, որ Պուտինի տպավորությունն այն է, թե նա «ուզում է գործարք կնքել»։
«Ի՞նչ կլինի այդ հանդիպումից հետո՝ չեմ կարող ասել, որովհետև պետք է երկու կողմն էլ ուզենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «Մենք Ուկրաինայի հետ բավականին լավ մշակված բան ունենք»։
Նա նաև տեղեկացրել է, որ Ուիթքոֆը և Քուշները հինգշաբթի օրը Մայամիում կհանդիպեն ուկրաինացի պաշտոնյաների հետ։