Նամիբիայում 59-ամյա Ադոլֆ Հիտլեր Ուունոնան հինգերորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Օշանա մարզի Օմպունջա շրջանի խորհրդարանական։ Չորեքշաբթի օրը կայացած տեղական ընտրություններում նա կրկին հաղթել է։
Ուունոնան տարիներ շարունակ ստիպված է եղել բացատրել իր անվան ծագումը և ընդգծել, որ որևէ կապ չունի նացիստական առաջնորդի հետ։
Տեղական The Namibian թերթը հայտնել է, որ 2025 թվականի ընտրություններից առաջ Ուունոնան պաշտոնապես հանել է «Հիտլեր» միջին անունը իր անձնագրից և այսուհետ կոչվում է պարզապես Ադոլֆ Ուունոնա։
«Իմ անունը Ադոլֆ Հիտլեր չէ։ Ես Ադոլֆ Ուունոնա եմ։ Անցյալում մարդիկ կոչել են ինձ Ադոլֆ Հիտլեր և փորձել են կապել մեկի հետ, ում ես նույնիսկ չգիտեմ», — ասել է նա թերթին։
2020 թվականի ընտրություններից հետո գերմանական Bild-ին տված հարցազրույցում Ուունոնան բացատրել էր, որ հայրը, հավանաբար, չի հասկացել, թե ինչ է նշանակում Ադոլֆ Հիտլեր անունը։
Գերմանական անունները սովորական են Նամիբիայում, քանի որ 1884–1915 թվականներին երկիրը Գերմանիայի գաղութ է եղել։
«Մանկության տարիներին ես դա համարում էի բոլորովին սովորական անուն։ Միայն մեծանալով հասկացա, որ այդ մարդն ուզում էր ենթարկել ամբողջ աշխարհը։ Ես որևէ կապ չունեմ այդ ամենի հետ»,- ասել է Ադոլֆ Ուունոնան։