Երեքշաբթի օրը Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, այդ թվում՝ ԵՄ նախկին արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին։
Ձերբակալությունները կապված են Բրյուգեի դիվանագետների ակադեմիայի ֆինանսավորման մեջ ԵՄ գումարների չարաշահման մեծ հետաքննության հետ։
Ոստիկանությունը խուզարկել է ԵՄ դիվանագիտական ծառայության շենքերը, Բրյուգեի Եվրոպայի քոլեջը, մասնավոր տները։
Մոգերինին 2020 թվականից այդ քոլեջի ռեկտորն է։ Ձերբակալվածների թվում է նաև Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Ստեֆանո Սաննինոն, ով նախկինում աշխատել է Մոգերինիի հետ։
Հետաքննությունը դեռ շարունակվում է, մանրամասներ չեն հաղորդվում։