Միջազգային

Ի՞նչ են քննարկել Մակրոնն ու Զելենսկին

Ի՞նչ են քննարկել Մակրոնն ու Զելենսկին

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Փարիզում։ 

Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի «ագրեսիան, սակայն մինչ օրս այն դա անելու որևէ պատրաստակամության նշան չի ցուցաբերել»։

«Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները պետք է կայանան Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությամբ, քանի որ ամբողջ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է»,- նշել է նա։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ աշխատանքներն ավարտվել են, դրանք այնուհետև կքննարկվեն Միացյալ Նահանգների հետ։ Ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև քննարկումները տեղի կունենան առաջիկա օրերին։ Այս հանդիպումներից հետո Ռուսաստանի դիրքորոշումն ավելի պարզ կդառնա։

Զելենսկին, իր հերթին, նշել է, որ փորձում են ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունն արժանապատվորեն:

«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը, և Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է այն կանգնեցնել: Մեզ անհրաժեշտ են հուսալի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը բազմիցս խախտել է համաձայնագրերը: Մենք աշխատում ենք ապահովել, որ ռուսական երրորդ ներխուժում չլինի, և որ պատերազմը ավարտելու համաձայնագրերը չխախտվեն»,- ասել է նա:

Զելենսկու խոսքով՝ պատերազմը չպետք է դառնա «շահութաբեր բիզնես, որպեսզի ուրիշները չցանկանան կրկնել այս քայլերը: Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի համար»:

«Տարածքային հարցը, թերևս, ամենաբարդն է. այն ԱՄՆ-ի հետ քննարկվել է 6.5 ժամ։ Ներկայիս խաղաղության ծրագիրն ավելի լավ տեսք ունի, քան 28 կետից բաղկացած տարբերակը: Ռուսաստանի ռազմական գործողություններից ոչ մեկը միանշանակ հաջողված չի եղել: Ռուսաստանը պնդում է, որ իր բանակը գրավել է քաղաքներ, որոնք մենք դեռևս պահում ենք. Ուկրաինայի զինված ուժերը «գրեթե մաքրել են Կուպյանսկը ռուսներից»»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական