Միջազգային

Պատերազմը սպառնում է Սև ծովի նավարկության անվտանգությանը․ Էրդողան

Պատերազմը սպառնում է Սև ծովի նավարկության անվտանգությանը․ Էրդողան


Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հասել է այնպիսի մակարդակի, որը հստակորեն սպառնում է Սև ծովում նավարկության անվտանգությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Մեր բացառիկ տնտեսական գոտում առևտրային նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի տագնապալի սրման մասին։ Մենք ոչ մի կերպ չենք կարող արդարացնել այս հարձակումները, որոնք սպառնում են նավարկության, կյանքի և շրջակա միջավայրի անվտանգությանը, մասնավորապես՝ մեր բացառիկ գոտում»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ չնայած Թուրքիայի շուրջ տեղի ունեցող բոլոր բացասական զարգացումներին, այն «պահպանում է կայունության, խաղաղության և անվտանգության կղզու իր կարգավիճակը»։

«Մեր տարածաշրջանում ստեղծվող եղբայրական միությունը կքանդի կեղտոտ ծրագրերը, վերջ կդնի դարավոր խաղերին և կբացի նոր դարաշրջանի դուռը։ Առանց սադրանքներին տրվելու, առանց զայրույթին տրվելու, մենք կաշխատենք ապահովել, որ այս միությունը խոսքերը վերածի գործողությունների»,- ասել է նա։

 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական