Միջազգային

Brexit -ը զգալի վնաս է հասցրել մեր տնտեսությանը. Սթարմեր

Brexit -ը զգալի վնաս է հասցրել մեր տնտեսությանը. Սթարմեր

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման ուղղություն վերցնի, քանի որ այդ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նրան տնտեսական անկում է բերել, գրում է Guardian-ը:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ Brexit -ի շուրջ գործարքը զգալի վնաս է հասցրել մեր տնտեսությանը, և տնտեսական վերածննդի համար մենք պետք է շարունակենք նվազեցնել լարվածությունը: Մենք պետք է շարունակենք շարժվել ԵՄ- ի հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ, պետք է հասուն լինենք, որպեսզի ընդունենք, որ դա փոխզիջումներ կպահանջի», - ասել է Սթարմերը։ 

Նա հավելել է, որ նման եզրահանգումը կարելի է կիրառել նաև ամբողջ աշխարհում երկրի մնացած առևտրային հարաբերությունների վրա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական