Հարավարևելյան Ասիայի երեք երկրներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը կիրակի օրվա դրությամբ հասել է ավելի քան 600-ի։
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը լայնածավալ ավերածությունների են ենթարկվել Մալաքայի նեղուցում հազվագյուտ արևադարձային փոթորկի հետևանքով։ Զոհերի թիվը Ինդոնեզիայում 435-ի է հասել, Թաիլանդում՝ 170 Թաիլանդում և 3 մարդ մահացել է Մալայզիայում։
Կիրակի օրը Հարավարևելյան Ասիայի այս երկրների փրկարարները դեռևս փորձում էին հասնել ջրահեղեղի մեջ հայտնված բազմաթիվ շրջաններ, թեև ջրի մակարդակը սկսել էր իջնել։ Երեք երկրներ ընդհանուր առմամբ տարհանվել է տասնյակ հազարավոր մարդիկ։ Պաշտոնական տվյալներով՝ տուժել է ավելի քան 4 միլիոն մարդ՝ մոտ 3 միլիոնը Թաիլանդի հարավում և 1,1 միլիոնը Ինդոնեզիայի արևմուտքում։
Առանձին՝ Բենգալյան ծոցում, Շրի Լանկա կղզի-պետությունում ցիկլոնի հետևանքով զոհվել է 153 մարդ. հայտնել են իշխանությունները։ Անհայտ կորած է համարվում ևս 191 մարդ, իսկ տուժել է ավելի քան կես միլիոն բնակիչ։