ԵԱՀԿ-ն ավարտին է հասցրել Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը։ Այս մասին կառույցը հայտարարություն է տարածել։
Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։
«Բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։ Այս գործընթացը կյանքի կոչեց ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասվում է հայտարարության մեջ։